Երեկ՝ հունվարի 26-ին, «Ինտերը» Ա Սերիայի 22-րդ տուրի խաղում արտագնա խաղում հաղթեց «Լեչեին»։ Խաղն ավարտվեց 4։0 հաշվով՝ հօգուտ Ներաձուրիների։
Միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի համար Ա Սերիայում այս հաղթանակը դարձավ 200-րդը։ Դրան հասնելու համար 48-ամյա մասնագետից պահանջվել է 332 հանդիպում։
Ինձագին 200 հաղթանակ է տարել ավելի արագ, քան Ա Սերիայի պատմության ցանկացած մարզիչ։ Նախկինում ռեկորդը պատկանում էր Մասիմիլիանո Ալեգրիին՝ 338 հանդիպում։