«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է, թե ով պետք է պաշտպանի կատալոնական ակումբի դարպասը ընթացիկ մրցաշրջանի հետագա հատվածում։ Այս մասին հայտնում է As-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնների» մարզչական շտաբում քննարկումներ են եղել, թե ով պետք է լինի թիմի առաջին համարը։ Դարպասապահների մարզիչ Խոսե Ռամոն դե լա Ֆուենտեն Ֆլիկին ասել է, որ Պենյան պետք է լինի հիմանակն դարպասապահը, քանի դեռ ծնկի խաչաձ կապանների վնասվածքից չի ապաքինվել Տեր Շտեգենը։
Բայց գերմանացին որոշել է վստահել Շչեսնիին։ Այսպիսով, Բարսելոնայում կավարտվի դարպասապահների ռոտացիան, և 34-ամյա լեհը կդառնա կատալոնացիների հիմնական դարպասապահը։
Ընթացիկ մրցաշրջանում լեհ դարպասապահը «Բարսելոանայի» կազմում մասնակցել է 5 հանդիպման, որոնցից միայն մեկում է կարողացել անառիկ պահել սեփական դարպասը։