Պորտուգալացի կիսապաշտպան Ֆիլիպե Ժոտան «Ռենից» տեղափոխվել է «Սելթիկ»։ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 10 միլիոն եվրո:
2023 թվականին նա հենց «Սելթիկից» էր տեղափոխվել «Ալ Իթիհադ», իսկ անցյալ ամառ տեղափոխվել էր «Ռեն»։
Սպասվում է, որ «Սելթիկի» հարձակվող Կյոգո Ֆուրուհաշին իր հերթին կտեղափոխվի «Ռեն»։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել նույն 10 միլիոն եվրոն։