Բրազիլացի 33-ամյա պաշտպան Դանիլոն հեռացել է Թուրինի «Յուվենտուսից», հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Խաղացողի հետ պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Դանիլոն «Յուվենտուսում» խաղացել է 5,5 տարի։ Այս ընթացքում ֆուտբոլիստն անցկացրել է 213 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն պաշտպանը կարիերան կշարունակի հայրենիքում՝ «Ֆլամենգոյում»: