Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է Իտալիայի առաջնության շրջանակում «Լեչեի» նկատմամբ տարած վստահ հաղթանակի մասին։
Միլանցիները հաղթեցին 4-0 հաշվով, արգենտինացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Ես ամեն օր մարզվում եմ թիմին օգնելու համար: Խաղադաշտում տալիս եմ իմ ուժերի առավելագույնը։ Ես անում եմ այն, ինչ պահանջում է գլխավոր մարզիչը։
Մեր թիմը միշտ պետք է ձգտի հաղթել։ Մենք դրան հասանք այս հանդիպմանը»,- Լաուտորոյի խոսքերն է փոխանցում Sky Sport-ը:
Երեկվա հաջողությունից հետո միլանյան ակումբն ունի 50 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։