«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ակումբի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին.
«Ավելի լավ է պահեստայինների նստարանին տեսնել դարպասապահների մարզիչ Խորխե Վիտալին այն ֆուտբոլիստի փոխարեն, ով լավագույնս չի տրամադրում իր ուժերը թիմին։ Ես չեմ փոխի իմ որոշումն այդ հարցում»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Transfer News Live-ը։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։