«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի մասին․
«Ես արդեն հանդիպումից առաջ ասել եմ, որ մենք չենք պարտվում Շչեսնիի հետ։ Ես հասկանում եմ, որ սա Ինակիի համար լավագույն իրավիճակը չէ, բայց դա ֆուտբոլ է։
Մենք դա քննարկել ենք մարզիչների հետ և նման որոշում ենք կայացրել»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։
Շչեսնին միացել է «Բարսելոնային» 2024 թվականի հոկտեմբերին։