«Մանչեսթեր Սիթին» երեկ Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «Էթիհադում» 3-1 հաշվով հաղթեց «Չելսիին»:
Հետաքրքիր է, որ տանտերերի երկրորդ գոլի դրվագում դարպասապահ Էդերսոնը փոխանցում կատարեց Էրլինգ Հալանդին:
Սա առաջին դեպքը չէ, երբ բրազիլացի դարպասապահը գոլային փոխանցումներ է կատարում թիմակիցներին։
Էդերսոնն այժմ ունի 5 գոլային փոխանցում Պրեմիեր լիգայում, ինչը Փոլ Ռոբինսոնի ռեկորդի կրկնությունն է առաջնության պատմության մեջ: