Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Անդրեյ Շևչենկոն առաջադրել է իր թեկնածությունը ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կազմում։ Այս մասին հայտնում է ուկրաինացի լրագրող Իգոր Բուրբասը։
Աղբյուրը նշում է, որ առաջիկայում դա պաշտոնապես կհաստատվի։
Շևչենկոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1994 թվականին Կիևի «Դինամոյում», որտեղ արագորեն դարձել է առաջատար խաղացողներից մեկը։ «Դինամոյում» աշխատելու ընթացքում նա նվաճել է բազմաթիվ ազգային տիտղոսներ, ինչպես նաև նվաճել է «Ոսկե գնդակը» 2004 թվականին՝ հանդես գալով իտալական «Միլանի» կազմում։
Անդրեյ Շևչենկոն եղել է նաև Ուկրաինայի հավաքականի ավագը, որի հետ 2006 թվականին հասել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Դա պատմական հաջողություն էր երկրի համար, քանի որ Ուկրաինան առաջին անգամ էր դուրս գալիս աշխարհի առաջնության այդ փուլ:
Իր խաղային կարիերան ավարտելուց հետո Շևչենկոն զբաղվել է մարզչական աշխատանքով։ Նա Ուկրաինայի հավաքականը գլխավորել է 2016 թվականին և հաջողությամբ դուրս բերել 2020 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ։
2024 թվականի հունվարին մարզիկը ստանձնել է Ուկրաինաիյի ֆուտբոլի ասոցիցայի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով Անդրեյ Պավելկոյին, որն այս պաշտոնից հեռացվեց 2023 թվականի ձմռան վերջին։