«Միլանը» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը և արդեն բանակցություններ է վարում «Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսի տրանսֆերի շուրջ։
Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Նշվում է, որ «Միլանը» 23-ամյա Խիմենեսի տրանսֆերի համար «Ֆեյենորդին» պետք է վճարի մոտավորապես 35-40 միլիոն եվրո։
Չորեքշաբթի երեկոյան «Ֆեյենորդը» Չեմպիոնների լիգայում սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»: Դուբլի հեղինակ դարձավ Սանտյագո Խիմենեսը:
Ընդհանուր առմամբ, 2024/2025 մրցաշրջանում մեքսիկացին անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։