«Ջենոայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին մոտ է ակումբի հետ պայմանագրի ժամկետը վաղաժամ խզելուն, հայտնում է Calciomercato.com-ը։
«Ջենոա» ժամանելու պահին թիմը գլխավորում էր Ալբերտո Ջիլարդինոն, բայց շուտով նրան փոխարինեց Պատրիկ Վիեյրան, որը նախկինում արդեն աշխատել էր Բալոտելիի հետ ու այնքան էլ լավ ահարբերություններ չի ունեցել իտալացու հետ: Դրանից հետո ՍուպերՄարիոն խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 6 անգամ՝ դուրս գալով բացառապես փոխարինման՝ ընդհանուր առմամբ խաղալով ընդամենը 56 րոպե։
Նշվում է, որ 34-ամյա խաղացողը դժգոհ է ակումբում իր ունեցած դերից և բանակցություններ է վարում իր պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ խզելու շուրջ։
Բալոտելիի կարիերան շարունակելու հավանական տարբերակների թվում նշվում է «Մոնցան», որտեղ նա հանդես է եկել ավելի վաղ՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի հուլիսը։ «Մոնցայում» անցկացրած 14 խաղում Մարիոն խփել է 6 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։