Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» մարզադաշտի VIP նստատեղերի վաճառքի մասին, որը վերակառուցման փուլում է։
«Բարսելոնան» հայտարարում է «Կամպ Նոու» մարզադաշտում VIP տեղերի վաճառքի մասին՝ որպես գործողության մի մաս, որի վրա ակումբն աշխատում էր վերջին ամիսներին, և որը, ի վերջո, կարևոր դարձավ Լա Լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնակարգի պահպանմանը վերադառնալու համար: Ակումբը փակել է 475 տեղի վերաբերյալ գործարքը՝ մերձավորարևելյան երկու առանձին ներդրողների հետ: Գործողության ժամկետը 30 տարի է։ Այդ համաձայնագրերի համար համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են Լա Լիգա 2024 թվականի դեկտեմբերի 31-ի կեսգիշերից առաջ»,- ասվում է «Բարսելոնայի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստներն արդեն հետաքրքրություն են ցուցաբերում վերանորոգված մարզադաշտի VIP տեղերի նկատմամբ, հաղորդում է Jijantes-ը։ Խաղացողները ցանկանում են, որ իրենց ընտանիքի անդամները և ընկերները դիտեն հանդիպումները հնարավորինս հարմարավետ պայմաններում:
Պեդրին և Դե Յոնգը առաջինն էին, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերել «Կամպ Նոու»-ում VIP տեղերի նկատմամբ: Պեդրիի ընտանիքը փորձում է բաց չթողնել ֆուտբոլիստի հանդիպումները։ Իսկ Ֆրենկին հայր է դարձել անցյալ տարի, և հաղորդվում է, որ հոլանդացին արդեն սկսել է վերանորոգված արենայում անձնական տեղ ձեռք բերելու գործընթացը։
Վերջերս հերթը Անսու Ֆաթիի ընտանիքինն էր։ Խաղացողի հայրը այցելել է Բարսայի գրասենյակ՝ տեղեկանալու տեղ գնելու հնարավորության մասին:
Վերակառուցումից հետո նորացված արենան կունենա ընդհանուր առմամբ 9400 VIP գոտիներ։ Ակումբի պատասխանատուների կարծիքով, «Բլաուգրանայի» եկամուտը «Կամպ Նոու» վերջնական վերադարձից կկազմի մոտ 240 միլիոն եվրո:
Նշենք, որ այսօրվա դրությամբ «Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ վաստակելով 38 միավոր։