«Մանչեսթեր Սիթին» սկսել է բանակցել «Լանսի» հետ Ուզբեկստանի հավաքականի պաշտպան Աբդուկոդիր Հուսանովի տրանսֆերի շուրջ։ Այս մասին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է X սոցիալական ցանցի իր անձնական էջում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն, «Լանսը» սպասում է «Մանչեսթեր Սիթիի» հետագա գործողություններին, քանի որ հետաքրքրված այլ ակումբներ ևս կան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստին ընդգրկել է հունվարին իրականացնելիք հնարավոր տրանսֆերների ցանկում։
Հուսանովը «Լանսում» հանդես է գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Այս մրցաշրջանում ուզբեկ ֆուտբոլիստը «Լանսի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։