Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Նապոլին» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆիորենտինայի» դարպասը։
Նեապոլիտական ակումբի կազմում գոլով աչքի ընկան Դավիդ Ներեսը, Ռոմելու Լուկակուն, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը, ինչպես նաև Սքոթ Մաքթոմինեյը։
Առաջին խաղակեսում VAR-ի միջոցով չեղարկվեց տանտերերի հարձակվող Մոյզե Քինի խփած գոլը։
«Նապոլին» հաղթել է չորրորդ անընդմեջ խաղում և 44 միավորով զբաղեցնում է առաջին տեղը մրցաշարային աղյուսակում։ «Ֆիորենտինան» չորրորդ խաղն անընդմեջ չի կարողանում հաղթել. թիմը 32 միավորով զբաղեցնում է վեցերորդ տեղը։
Հաջորդ խաղում «Նապոլին» հունվարի 12-ին կընդունի «Վերոնային», իսկ «Ֆիորենտինան» հաջորդ օրը կմրցի «Մոնցայի» հետ արտագնա խաղում։
Սերիա Ա-ի 19-րդ տուրի մեկ այլ խաղում «Վենեցիան» սեփական դաշտում ոչ-ոքի է խաղացել «Էմպոլիի» հետ՝ 1:1։
Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը