Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում «Միլանը» կամային հաղթանակ է տարել «Յուվենտուսի» նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ: Հանդիպումը կայացել է Ռիադի (Սաուդյան Արաբիա) «Ալ Ավալ Պարկ» մարզադաշտում և ավարտվել է միլանյան թիմի՝ 2։1 հաշվով հաղթանակով:
21-րդ րոպեին «Յուվենտուսի» հարձակվող Քենան Յըլդըզը բացել է խաղի հաշիվը:
Kenan Yıldız, Milana harika bir gol attı. pic.twitter.com/YNM4UA7BND
— Muezzema (@muezzema) January 3, 2025
«Միլանի» պատասխան գոլը 71-րդ րոպեին խփել է հարձակվող Քրիստիան Պուլիշիչը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը: 76-րդ րոպեին թուրինյան ակումբի պաշտպան Ֆեդերիկո Գատտին գնդակն ուղարկել է սեփական դարպասը։
⚽️ GOAL: Unlucky moment for Gatti. AC Milan comeback!
🇮🇹 Juventus 1-2 Milanpic.twitter.com/IZPIAaYbsV
— Goals Xtra (@GoalsXtra) January 3, 2025
Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում «Միլանը» կմրցի գործող սուպերգավաթակիր «Ինտերի» հետ, որը երեկ առավելության է հասել «Ատալանտայի» նկատմամբ: