«Միլանի» նոր գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն կիսվել է Թուրինի «Յուվենտուսի» հետ Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի առաջիկա հանդիպման սպասելիքներով։
«Եթե ինձ հարցնեիք, թե արդյոք կցանկանայի՞ ավելի շատ նախապատրաստական ժամանակ և բոլոր խաղացողներին հասանելի լինել, ես կասեի` այո: Բայց ես սա գիտեի հենց սկզբից, և ոչ մի արդարացում չպետք է լինի։ «Յուվենտուսի» դեմ խաղին մենք պետք է մտնենք բարձր գլուխներով»,- Կոնսեյսաուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
49-ամյա Սերժիու Կոնսեյսաուն մարզում էր «Պորտուն» 2017 թվականից:
«Միլանը» 17 խաղից հետո ունի 27 միավոր: «Յուվենտուսի» հետ խաղը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 23:00-ին: