Սերժիու Կոնսեյսաոն պատասխանել է Ֆրանցիսկո Կոնսեյսաուի հետ հարաբերությունների մասին հարցին։
50-ամյա մարզիչը «Միլանը» գլխավորել է դեկտեմբերի 30-ին: Նրա որդիներից Ֆրանցիսկոն հանդես է գալիս «Յուվենտուսում»։
Հունվարի 3-ին ակումբները կհանդիպեն Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում։
«Հինգ երեխա ունեմ, նրանց հետ ամեն օր շփվում եմ: Տանը Ֆրանցիսկոն իմ որդին է, իսկ մարզադաշտում՝ կլինի իմ մրցակիցը»,- մեջբերում է «ռոսոներիների» գլխավոր մարզիչին A Bola-ն։