Բելգիացի կիսապաշտպան Ստեֆան Օմեոնգան հեռացվել է Հռոմ — Թել Ավիվ չվերթից և իտալական ոստիկանության կողմից ձեռնաշղթաներով դուրս է բերվել ինքնաթիռից: Իսրայելական «Բնեյ Սախնին» ակումբի 28-ամյա կիսապաշտպանը սոցիալական ցանցերում խոսել է դեկտեմբերի վերջին տեղի ունեցած միջադեպի մասին։
Ինքնաթիռից նկարահանված տեսանյութում երևում է, որ Օմեոնգեին, որը ասում է, որ ինքը ֆուտբոլիստ է և Բելգիայի քաղաքացի է, ձեռնաշղթաներ են հագցնում: Ոստիկաններից մեկը բռնում է խաղացողի վզից. այնուհետեւ նրան ուժով հեռացնում են ինքնաթիռից։
«Դեկտեմբերի 25-ին ես դարձա ոստիկանական դաժանության զոհ։ Հռոմ — Թել Ավիվ թռիչքի ժամանակ, երբ ես մտա ինքնաթիռ և զբաղեցրեցի իմ տեղւ, ինձ մոտեցավ մի ստյուարդ և տեղեկացրեց փաստաթղթերիս խնդրի մասին՝ խնդրելով հեռանալ ինքնաթիռից։ Վստահ լինելով իմ փաստաթղթերի վավերականության մեջ՝ ես հանգիստ հարցրի նրան, թե որն է խնդիրը։ Դրանից հետո նրանք ոստիկանների դիմեցի, որոնք ինձ ձեռնաշղթաներով ստիպողաբար դուրս հանեցին ինքնաթիռից։
Ինքնաթիռից իջնելով, ականատեսների աչքից հեռու, ոստիկաններն ինձ կոպտորեն հրեցին գետնին, հարվածեցին, և նրանցից մեկն իր ծունկը սեղմեց գլխիս։ Դրանից հետո ինձ ոստիկանական մեքենայով տարան օդանավակայան՝ հանցագործի պես ձեռնաշղթաներով: Շտապօգնությունը եկավ, բայց շոկի մեջ չէի կարողանում պատասխանել բուժաշխատողների հարցերին։ Կարճ ժամանակ անց ոստիկանական մեքենայի ռադիոյով լսեցի, որ հրաժարվել եմ բժշկական օգնությունից և լավ եմ: Սա կատարյալ սուտ էր, ես խնդրեցի ինձ իրենց հետ տանել շտապօգնության մեքենա՝ վախենալով, թե ինչ կարող է անել ոստիկանությունում ինձ հետ։
Հետո ինձ տեղավորեցին մութ սենյակում՝ առանց սննդի ու ջրի, ու մի քանի ժամ թողեցին լրիվ նվաստացած վիճակում։ Ազատվելուց հետո իմացա, որ մի ոստիկան բողոք է ներկայացրել իմ դեմ այն վնասվածքների համար, որոնք իբր հասցրել եմ իմ ձերբակալության ժամանակ, թեև ինձ ձեռնաշղթաներ էին հագցրել: Ավելին, մինչ այժմ ես ձերբակալմանս հիմքեր չեմ ստացել։
Որպես տղամարդ և հայր՝ ես չեմ կարող հանդուրժել որևէ տեսակի խտրականություն։ Այս ձերբակալությունը միայն այսբերգի տեսանելի գագաթն է: Ինձ նման շատ մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել, բնակարանի հասանելիություն չունեն կամ չեն կարող զբաղվել իրենց սիրած սպորտով, պարզապես այն պատճառով, որ սևամորթ են: Մենք պետք է համախմբվենք և սկսենք բարձրաձայնել՝ մեր շրջապատի մարդկանց՝ գործընկերներին, հարևաններին և ընկերներին կրթելու այս խնդրի մասին, որը տանջում է մեր հասարակությանը և խոչընդոտում նրա առաջընթացին»,- գրել է Օմեոնգան: