Պորտուգալացի մասնագետ Պաուլո Ֆոնսեկան իտալական «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո դիմել է երկրպագուներին:
«Ժամանակն է հրաժեշտ տալու: Ես հպարտ եմ, որ աշխատել եմ «Միլանում» և միշտ նվիրել եմ իմ սիրտն ու հոգին՝ հարգելու այս մեծ ակումբի պատմությունն ու ավանդույթները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ անձնակազմին, խաղացողներին, երկրպագուներին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ «Միլանում» աշխատելու ընթացքում: Ակումբին ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- գրել է Ֆոնսեկան X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Ֆոնսեկան «Միլանը» գլխավորում է 2024 թվականի ամառվանից։
«Միլանը» 17 խաղից հետո ունի 27 միավոր: Իտալիայի առաջնության հերթական տուրում «Միլանը» կհանդիպի «Կալյարիի» հետ։