Սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին։
«Ես գիտեի, որ դժվար է լինելու, փոթորիկը կշարունակվի, բայց մի օր այն կավարտվի, և արևը կծագի: Ես մատներս խաչած եմ պահում, որ նրա մոտ ամեն ինչ լավ ընթանա։ Հուսով եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» համար ամեն ինչ հիանալի կլինի։ Սա այն ակումբն է, որը ես դեռ սիրում եմ»,- Ռոնալդուի խոսքը սոցցանցերում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է նոյեմբերի 1-ին՝ լքելով պորտուգալական «Սպորտինգը»։
Անցկացրած 18 հանդիպումներից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 22 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։