«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմը վերակառուցելու հնարավորություն կտա նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համաձայն է, որ թիմի խաղացողների կեսից ավելին ձմռանը կամ ամռանը վաճառքի լուրջ թեկնածուներ են, եթե լավ առաջարկներ ստացվեն: Ռուբեն Ամորիմին հնարավորություն կտրվի վերակառուցել թիմը, ինչը նաև կպահանջի շտապ վաճառք։
Ներկայում այն խաղացողների ցանկը, ովքեր չեն կարող վաճառվել, ներառում են Դիալոն, Մայնուն, Մազրաուին, դե Լիխտը, Յորոն, Օնանան և երկու կամ երեք այլ առանցքային խաղացողներ»,- գրել է Պլետենբերգը։