Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը հայր է դարձել։ Նորվեգացու ընտանիքում տղա է ծնվել։ Այս մասին հայտնել է ինքը՝ ֆուտբոլիստը, իր սոցիալական ցանցերի միջոցով։
«01/12/2024։ Ինչպես ենք մենք քեզ սիրում, մեր փոքրիկ տղա», — գրել է զույգը։ Նորածնի անունը դեռ չի հրապարակվել։
Այս տարվա նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Մարտին Էդեգորը և նրա ընկերուհի Հելենը գաղտնի ամուսնացել են և սպասում են իրենց առաջնեկի ծնվելուն։ Մարտինն ու Հելենը իրենց հարաբերությունների մասին հայտնել էին հանրությանը 2023 թվականին։