Իտալիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում «Միլանը» «Սան Սիրոյում» քարը քարի վրա չթողեց «Սասուոլոյից» (6:1):
«Ռոսոներիների» կազմում դուբլ գրանցեց Սամուել Չուկվուեզեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Տիջանի Ռեյնդերսը, Ռաֆայել Լեաուն, Դավիդե Կալաբրիան և Տեմի Աբրահամը։ Հյուրերի կազմում միակ գոլը հեղինակեց Սամուել Միլատիերին։
Այսպիսով, Պաուլո Ֆոնսեկայի թիմը կշարունակի պայքարը մրցաշարի քառորդ եզրափակիչում։