Բրիտանական հեղինակավոր Give me Sport պորտալը հրապարակել է XXI դարի լավագույն դարպասապահների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցրել է իտալացի լեգենդար դարպասապահ, 2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջանլուիջի Բուֆոնը։ Իտալացուն հաջորդում է Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը։ «Բավարիայի» աստղային դարպասապահ Մանուել Նոյերը վարկանիշում երրորդն է:
Տիբո Կուրտուան վարկանիշային աղյուսակի չորրորդ տեղում է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը հինգերորդն է։
21-րդ դարի լավագույն դարպասապահների վարկանիշը Give me Sport-ից՝
Ջանլուիջի Բուֆոն,
Իկեր Կասիլյաս,
Մանուել Նոյեր,
Տիբո Կուրտուա,
Էդվին վան դեր Սար,
Պետր Չեխ,
Ալիսոն Բեքեր,
Վիկտոր Վալդես,
Ժուլիո Սեզար,
Դավիդ դե Խեա: