Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը, ով հիմա վարձակալությամբ խաղում է «Օվիեդոյում», խոսել է «արքայական» ակումբ վերադառնալու մասին։
«Վերադարձ «Ռեա՞լ»։ Իհարկե, ես ուզում եմ վերադառնալ ու պայքարել առաջին համարը լինելու համար։
Ես տեսնում եմ ինձ՝ որպես «Ռեալի» դարպասապահ։ Եթե ես դա չտեսնեի, պատճառ չէր լինի «Ռեալ» գալու։ Ես անում եմ լավագույնը, որ հասնեմ իմ նպատակներին»,-ասել է Լունինը։
Լունինը նախորդ ամառ է տեղափոխվել «Ռեալ»։
On-Loan Andriy Lunin: “Return to Real Madrid? Of course I would like to return and compete for the #1 position.” “I see myself as a Real Madrid goalkeeper. If I didn’t see it, there wouldn’t be a reason to come to Real Madrid. I do my best to reach this goal.”