Երեկ կայացել են ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի առաջին հանդիպումները, որոնք առանձնացել են շատ մեծ քանակությամբ գոլերով։
Մասնավորապես՝ երեկ կայացած 9 խաղերում թիմերն ընդհանուր առմամբ խփել են 40 գոլ։ Այսպիսով, այս օրը դարձել է երկրորդ ամենաարդյունավետը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։
Ռեկորդը սահմանվել է 1997 թվականի հոկտեմբերին, երբ թիմերին հաջողվել է մեկ օրում խփել 44 գոլ։
Հիշեցնենք՝ երեկվա գլխավոր սենսացիան «Մանչեսթեր Սիթի»-«Ֆեյենորդ» խաղում գրնացված ոչ-ոքին էր։ Հանդիպման ժամանակ Պեպ Գվարդիոլան նյարդայնությունից եղունգներով վնասել է գլուխն ու դեմքը:
Մեզ համար խաղային օրվա ամենատպավորիչ գոլն էլ գրանցվել է «Սլովան»-«Միլան» խաղում, երբ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն աչքի է ընկել անչափ գեղեցիկ հարվածով: