«Տոտենհեմի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը երկարաժամկետ որակազրկում է ստացել թիմակից Սոն Հին-Մինի մասին կատակի համար, որը համարվել է ռասիստական:
Ամռանը համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ուրուգվայցի լրագրողը Բենտանկուրին խնդրում է Սոնի մարզաշապիկը, իսկ ուրուգվայցին պատասխանում է. «Այն կարող է լինել նաև Սոնի զարմիկինը, քանի որ նրանք բոլորը նույն տեսքն ունեն»:
27-ամյա Բենտանկուրը ներողություն է խնդրել Սոնից՝ ասելով, որ դա «շատ վատ կատակ էր»:
Սեպտեմբերին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է առաջադրել Բենտանկուրին, որը խաղացողը չի ընդունել։
ՖԱ-ի անկախ հանձնաժողովը ֆուտբոլիստին որակազրկել է 7 խաղով և տուգանել 126 հազար դոլարով։
Այս մրցաշրջանում Բենտանկուրը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։