Պերուի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ագուստին Լոսանոն ձերբակալվել է հանցավոր կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով, հաղորդում է Infobae պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լոսանոն եղել է «Լոս Գալակտիկոս» հանցախմբի առաջնորդը։ Ֆունկցիոներին ներկայացվել է նաև մեղադրանք՝ անօրինական հարստացման, պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ, կապված Պերուի հավաքականի խաղերի տոմսերի վերավաճառքի հետ՝ 2018 թվականի Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության ընտրական փուլի ընթացքում։
Նշվում է, որ Լոսանոյին և գործընթացի մյուս մասնակիցներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Պերուի հավաքականը զբաղեցնում է իններորդ տեղը աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան խմբի աղյուսակում։ Թիմը 10 խաղից ունի 6 միավոր։ Նոյեմբերին պերուացիները կխաղան Չիլիի (նոյեմբերի 15-ին) և Արգենտինայի (նոյեմբերի 19-ին) հավաքականների հետ։