«Մանչեսթեր Յունայթեդի» և Իռլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ռոյ Քինը խոսել է այս մրցաշրջանում «կարմիր սատանաների» խաղի մասին։
«Այս «Մանչեսթեր Յունայթեդը» բացարձակապես միջակ թիմ է։ Վիճակագրությունն էլ դա է հաստատում։ Նրանք ունեն հաջողություններ և անհաջողություններ. երբեք չես իմանա, թե ինչպիսի տեսք կունենա թիմը հաջորդ խաղում: Եվ սա այնքան էլ լավ չէ»,- Քինի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպել է «Չելսիի» հետ։ Խաղը կայացել է Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում ՄՅՈՒ-ն 13-րդ տեղում է: Թիմը 10 խաղում վաստակել է 12 միավոր։