«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռուդ վան Նիստելրոյը մեկնաբանել է թիմի ջախջախիչ հաղթանակը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության «Լեսթերի» հետ խաղում 5։2 հաշվով։
«Պետք է ասեմ, որ մենք նաև մի փոքր բախտավոր էինք, ես շատ ուրախ եմ Կազեմիրոյի, բայց նաև Գարնաչոյի և Բրունոյի համար: Մենք հինգ գոլ խփեցինք։ Հանկարծակի բախտը ժպտաց մեզ, և երեկոն հիանալի ստացվեց:
Հարձակվելու նպատակ միշտ կա։ Ֆուտբոլիստների արձագանքը «Լեսթերի» գոլերից հետո գերազանց էր, և նրանք արժանի են գովասանքի։ Ուրախ եմ, որ հանդիսականներն ուրախությամբ կգնան տուն»,- վան Նիստելրոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:
«Մանչեսթեր Յունայթեդի» համար այս հանդիպումն առաջինն էր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հեռանալուց հետո։