Նախորդ մրցաշրջանի վերջում «Բորուսիայի» հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Մատս Հումելսը սեպտեմբերի սկզբին միացավ «Ռոմային»:
Բայց գրեթե երկու ամիս անց նա դեռ չի նշել իր նորամուտը հռոմեացիների կազմում, և վերջին տեղեկությունների համաձայն՝ նա կարող է հեռանալ թիմից ձմռանը։
Հումելսը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ։ Այս ընթացքում հռոմեացիներն անցկացրել են ութ հանդիպում, որոնցից 7-ը նա անցկացրել է պահեստայինների նստարանին, իսկ մեկում նա ընդհանրապես չի ընդգրկվել հայտացուցակում։
Այժմ, Նիկոլո Սկիրայի տեղեկությունների համաձայն, Մատս Հումելսը կարող է հեռանալ «Ռոմայից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։