Կայացավ Իսպանիայի Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի 10-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Վալենսիան» և «Լաս Պալմասը»։
«Լաս Պալմասը» հաղթեց 3-2 հաշվով։
14-րդ րոպեին «Վալենսիայի» կիսապաշտպան Խոսե Լուիս Վայան 11 մետրանոցից բացեց հաշիվը։ Պատասխան գնդակը 43-րդ րոպեին խփեց պաշտպան Ալեքս Մունյոսը, որից հետո հարձակվող Ֆաբիո Սիլվան առաջ մղեց հյուրերին հաշվի մեջ։ Կիսապաշտպան Ալբերտո Մոլեյրոն 84-րդ րոպեին ավելացրեց իր թիմի առավելությունը։ Տանտերերի երկրորդ գոլը խփեց Սեզար Տարեգան։
Անցկացրած 10 հանդիպումներից հետո «Վալենսիան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ տեղում է՝ վեց միավորով։ «Լաս Պալմասը» նույնքան խաղերից հետո զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը՝ նույնպես վաստակելով վեց միավոր։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը 10-րդ տուրից հետո․