Սերիա A-ի 8-րդ տուրում «Նապոլին» հյուրընկավեց «Էմպոլիին» և հաղթեց նվազագույն հաշվով։
Խաղի միակ գոլը 63-րդ րոպեին խփեց Խվիչա Կվարացխելիան՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը։
Այս հաղթանակից հետո «Նապոլին» վստահորեն գլխավորեց մրցաշարային աղյուսակը։