Իսպանական հեղինակավոր «Վալենսիա» ակումբը հանվել է վաճառքի, հայտնում է COPE-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Վալենսիայի» սեփականատեր Պետեր Լիմը որոշել է 400 միլիոն եվրոյով վաճառել ակումբը։ Սակայն «չղջիկների» ճամբարում այս տեղեկությունը դեռ չի հաստատվել։
Հարկ է նշել, որ իսպանական Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Վալենսիան» գրանցել է 21-րդ դարի իր վատագույն մեկնարկը։ Կայացած 9 տուրերից հետո ակումբը գտնվում է անկման գոտում՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։ Թիմն ունի ընդամենը 6 միավոր: