Քենիացի վազորդ Ռութ Չեպնգետիչը մարաթոնի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել։
Մարզիկը հաղթել է Չիկագոյի մարաթոնում՝ տարածությունը վազելով 2 ժամ 9 րոպե 57 վայրկյանում։
Նախորդ ռեկորդը (2 ժամ 11 րոպե 52 վայրկյան) պատկանում էր եթովպիացի Տիգիստ Ասեֆային, որը սահմանել էր 2023 թվականի սեպտեմբերին Բեռլինի մարաթոնում։
Չեպնգետիչը 30 տարեկան է և 2019 թվականի մարաթոնի աշխարհի չեմպիոն։