«Բարսելոնան» նախատեսում է մինչև տարեվերջ վերադառնալ «Կամպ Նոու», այս մասին հայտարարել է ակումբի տնօրենների խորհրդի անդամ Ելենա Ֆորտը։
«Մենք աշխատում ենք «Կամպ Նոու» վերադառնալու ուղղությամբ մինչև 2024 թվականի ավարտը։ Այնուամենայնիվ, կան գործոններ, որոնք կարող են փոխել մեր ծրագրերը»,-Ֆորտի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Կապտանռնագույնները» 9 տուրից հետո 24 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հաջորդ տուրում կատալոնացիները կհյուրընկալվեն «Սևիլյային»: Թիմերի միջև խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին։