Նախորդ շաբաթը լի էր դրական էմոցիաներով Դավիդ Ներեսի համար․ նախ՝ նա գոլ խփեց «Նապոլիի» կազմում, և երկրորդ՝ որոշեց ամուսնության առաջարկություն անել իր ընկերուհուն, իսկ այժմ հարսնացուին՝ գերմանացի մոդել Կիրա Վեննոնին։
Այս մասին հայտնի է դարձել սոցցանցերում հրապարակումներից։ Կիրան, իհարկե, առաջարկությանը պատասխանել է «այո»։ Նշենք, որ զույգը դուստր ունի։