Հոկտեմբերի 5-ին «Սելտան» Լա Լիգայի 9-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս մրցել է «Լաս-Պալմասի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տարել:
Վիգոն ներկայացնող ակումբը կարողացել է հաղթել, չնայած երկրորդ խաղակեսի մեծ մասն անցկացրել է 9 խաղացողներով: 54-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է Իլայշ Մորիբան, իսկ 56-րդ րոպեին՝ Յագո Ասպասը։
Ըստ Opta-ի, «Սելտան» դարձել է Լա Լիգայի առաջին ակումբը վերջին 18 տարվա ընթացքում, որը հաղթանակի է հասել՝ չնայած մինչև 60-րդ րոպեն երկու հեռացում է ունեցել: