Գերմանացի հարձակվող Կարիմ Ադեյեմին կարող է «Լիվերպուլ» տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»:
Ինչպես հայտնում է Bild-ը, անգլիական ակումբը հետաքրքրված է 22-ամյա վինգերով և նրան տեսնում է որպես Մոհամեդ Սալահի փոխարինող, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։
Մերսիսայդցնիների սկաուտները մի քանի անգամ հետևել են Ադեյեմիի ելությներին Բունդեսլիգայի հանդիպումներում։
Ենթադրվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է գերմանացի ֆուտբոլիստի համար վճարել 50 միլիոն եվրո։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ադեյեմին անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։