Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, «Բարսելոնայի» և Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո’Օն վեց ամսով չի կարողանա ներկա գտնվել իր երկրի բոլոր տարիքի ազգային հավաքականների հանդիպումներին, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։
Սեպտեմբերի 11-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում տեղի ունեցած կանանց աշխարհի երիտասարդական առաջնության Բրազիլիայի դեմ խաղի ժամանակ Էտո’Օն պատժվել է վիրավորական և անօրինական պահվածքի համար, որը խախտել է արդար խաղի սկզբունքները:
Այդ խաղում կամերունցիները լրացուցիչ ժամանակում պարտվեցին 1։3 հաշվով։
Նշենք, որ Էտո’Օն ստանձնել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնը 2021 թվականի դեկտեմբերին և դրանից հետո մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալների կենտրոնում: Մասնավորապես, նա մեղադրվում էր կոռուպցիայի և պայմանավորված խաղերի մեջ, իսկ անցած մայիսին նա ստիպված էր ներողություն խնդրել տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Բրիսից ծագած վիճաբանության համար։