Իսպանիայի 2024/25թթ․ մրցաշրջանի 8-րդ տուրի շրջանակում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս անակնկալ պարտություն կրեց «Օսասունայի» կողմից։
Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը չկարողացավ 8-րդ անընդմեջ հաղթանակը տանել Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
Այս խաղից հետո «Բարսելոնան» 21 միավորով շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Կապտանռնագույններն» Իսպանիայի առաջնությունում իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 6-ին, իսկ մրցակիցը կլինի «Ալավեսը»։
Ֆլիկը՝ Բարսելոնայի պարտության, Լևանդովսկու բացակայության և իր մեղավորությունների մասին