Վինգեր Ջեյդոն Սանչոյի՝ վարձավճարով «Չելսի» տեղափոխությունից հետո, որը մեծ հավանականությամբ կվերածվի լիարժեք տրանսֆերի, «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նոր ֆուտբոլիստ ձեռք բերել թիմի հարձակման գծում։
Manchester Evening News-ը հայտնում է, որ «Քրիսթալ Փելասի» վինգեր Էբերեչի Էզեն հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ցուցակում։
Պարբերականի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է լոնդոնցիներին վճարել ֆուտբոլիստի հետ պայմանագրում նշված 68 միլիոն ֆունտ ստեռլինգի փոխհատուցման կետը։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը»։
























































