Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին մեկնաբանել է իր մասնակցությամբ տեսանյութը, որում նա հավանաբար հարբած վիճակում պառկել է գետնին և չի կարողացել միայնակ ոտքի կանգնել։
«Ես տեսա այդ տեսանյութը, որտեղ ես ընկած եմ ճանապարհին: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում ընկերներիս հետ զվարճանալու մեջ։ Ինչո՞ւ պետք է մարդիկ ինձ քննադատեն։ Եվրոյում Իտալիայի հավաքականի նման ելույթից հետո որոշեցի՞ք քննարկել իմ հարբած լինելու հանգամանքը։ Խնդրում եմ մտածեք ավելի կարևոր բաների մասին»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։
Llorera con la cogorza que se pilló el putisimo Balotelli anoche. Lo mejor de todo es que lo pones a jugar en la Italia actual y seguramente sea el mejor del equipo. Leyenda pic.twitter.com/PpVxmWaGLQ
— Tage (@Tagelca) July 1, 2024
Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Իտալացի հարձակվողի վերջին ակումբը թուրքական «Ադանա Դեմիրսպորն» էր։