Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան, որը այժմ գտնվում է «Ալբիսելեստեի» ճամբարում և մասնակցում է Կոպա Ամերիկային կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի։
TodoFichajes պարբերականի փոխանցմամբ՝ Անխելը երկու առաջարկ ունի՝ հայրենի արգենտինական «Ռոսարիոյից» և թուրքական «Բեշիքթաշից»։ Աղբյուրը նշում է, որ դի Մարիան, ամենայն հավանականությամբ, կընտրի Թուրքիայի տարբերակը։ Արգենտինացին կարող է 2 տարվա պայմանագիր կնքել «Բեշիքթաշի» հետ՝ 3,3 միլիոն եվրո աշխատավարձով։
Նշվում է, որ 36-ամյա խաղացողը իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի միայն Կոպա Ամերիկայի ավարտից հետո։