«Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա ֆուտբոլիստը լրջորեն կմտածի հեռանալու մասին, եթե չհաջողվի համաձայնության գալ «Բավարիայի» հետ։ Ենթադրվում է, որ գերմանացի խաղացողի համար կարիերան շարունակելու նախընտրելի տարբերակ կլինի Անգլիայի Պրեմիեր լիգան։
Հիշեցնենք, որ մյունխենյան գրանդը և Կիմիխը դեռևս համաձայնության չեն եկել նոր պայմանագրի կնքման վերաբերյալ, խաղացողի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2025 թվականին։