«Բոլոնիայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում, հայտնում է Daily Express-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Արսենալը», «Չելսին» և «Վեսթ Հեմը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են նաև «Տոտենհեմը», «Յուվենտուսը» և «Ռեալը»:
«Բոլոնիան» ակնկալում է ֆուտբոլիստի տրանսֆերի համար ստանալ առնվազն 40 միլիոն ֆունտ ստերլինգ։ Կալաֆիորին «Բոլոնիայում» հանդես է գալիս 2023 թվականից։
Լրագրող Գրեհեմ Բեյլի տեղեկությունների համաձայն, եթե Թուրինի «Յուվենտուսը» չկարողանա գործարք կնքել «Բոլոնիայի» հետ, իտալացին պատրաստ կլինի տեղափոխվել արտասահմանյան առաջնություն։