Իտալական «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական «Նիցայի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամին։
Այդ մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։ Հաղորդվում է, որ թուրինյան թիմը ցանկանում է գործարքը կնքել այս շաբաթ: Ֆրանսիական ակումբը Թյուրամի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:
Իր հերթին, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն և RMC Sport-ը հայտնում են, որ տրանսֆերն արդեն համաձայնեցված է։ Վերջինիս տեղեկություններով ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ։
Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին «Նիցայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։