Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին Եվրո-2024-ի խմբային մրցաշարի 1-ին տուրում Ալբանիային հաղթելուց հետո (2-1) քննադատել է թիմին։
«Երբ ես սկսեցի մարզել, ինձ ասում էին, որ ամենակարևորը հաղթելն է։ Ո՛չ, գլխավորը լավ խաղալն է։ Եվրո-2024-ում հաղթելու համար մենք պետք է լավ ֆուտբոլ խաղանք։
Առաջին խաղակեսում մենք մի փոքր հետ գնացինք, և դա թույլ տվեց Ալբանիային օգտագործել իրենց ֆիզիկական ուժը՝ մեր դեմ գոլ խփելու համար:
Մենք պետք է հավատարիմ մնանք մեր խաղաոճին. սա է առաջընթացի ճանապարհը»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը: