«Յուվենտուսը» ընդունում է «Մանչեսթեր Յունայթեդի» 24-ամյա վինգեր Ջեյդոն Սանչոյին վարձակալելու տարբերակը՝ պայմանով, որ անգլիական ակումբը շարունակի նրան վճարել աշխատավարձի մի մասը, որը կազմում է տարեկան մոտ 8,5 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը նախկինում հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդի» մեկ այլ վինգերով՝ Մեյսոն Գրինվուդով, սակայն այս տրանսֆերի իրականացումը բարդացնում է նրա համար 50 միլիոն եվրո վաստակելու «կարմիր սատանաների» ցանկությունը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Սանչոն վարձավճարով հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»։