Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է Գերմանիայում տիրող մթնոլորտը, որտեղ ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին, մեկնարկեց Եվրո-2024-ը։
«Տպավորություն է, որ մենք դեռ Պորտուգալիայում ենք: Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է Ռոնալդուն սոցցանցի իր էջում։
Պորտուգալիայի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի Եվրո-2024-ում երեքշաբթի՝ հունիսի 18-ին, Լայպցիգում։ Մրցակիցը կլինի Չեխիայի հավաքականը։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։